Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

«Իշխանության գործողություններն աբսուրդ են»

«Իշխանության գործողություններն աբսուրդ են»
14.11.2013 | 16:33

Մշակութաբան Վարդան Ջալոյանը Շանթ Հարությունյանի ակցիան համարում է խորհրդանշական:

«Եթե Շանթը իր գործողությունները ներկայացներ որպես նշանային գործողություններ, այդ դեպքում ամեն ինչ հասկանալի կլիներ: Բայց քանի որ չկա հեղափոխական իրադրություն, այդ ամենը թողնում է աբսուրդի տպավորություն: Իր բողոքն անկեղծ էր, իշխանության գործողություններն են աբսուրդ: Իշխանությունները պետք է հասկանան, որ քաղաքացիները բողոքի ձևեր միշտ էլ գտնվելու են, քանի դեռ շարունակվում է այս քաղաքականությունը»,-irates.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Վարդան Ջալոյանը:

Կլինի՞ ցնցում, կլինե՞ն փոփոխություններ:

Վարդան Ջալոյանը փոփոխությունները հնարավոր է համարում միայն այն ժամանակ, երբ իշխանական վերնախավում առաջանան տարաձայնություններ, իշխանության մոնոլիտը ճեղքվի:

«Իշխանություններն այս տարիների ընթացքում շատ մեծ ռեսուրսներ են կենտրոնացրել իրենց ձեռքում, այդ իսկ պատճառով էլ այլ կերպ դժվար է հասնել փոփոխությունների»,- նկատում է մեր զրուցակիցը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1332

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ